Պուտինը ցավակցել է Էրդողանին՝ Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ:
Այս մասին հայտնում է kommersant-ը:
[url=https://shamshyan.com/hy/article/2016/12/11/103732/]Հիշեցնենք[/url], որ Ստամբուլում «Բեշիքթաշ» ֆուտբոլային ակումբի մարզադաշտի հարևանությամբ տեղի ունեցած կրկնակի ահաբեկչությունից հետո նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը անորոշ ժամանակով հետաձգել է իր այցը դեպի Ղազախստան։
Նշենք, որ Ստամբուլում պայթյուններից հետո իրականացվող գործողությունների արդյունքում միջադեպի հետ կապ ունեցող 10 կասկածյալ է ձերբակալվել։
Հիշեցնենք նաև, որ Ստամբուլում «Բեշիքթաշ» ֆուտբոլային ակումբի մարզադաշտի հարևանությամբ տեղի ունեցած կրկնակի ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել էր 29-ի: