Հայտնաբերվել է օձ
Հունիսի 8-ին, ժամը 16.21-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Խնկոյան փողոցի տներից մեկի բակում օձ է նկատվել, որն անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները հայտնաբերել են լորտու տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
***
Հունիսի 8-ին, ժամը 14.22-ին տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի Տերյան փողոցի թիվ 3 հասցեում գտնվող բժշկական կենտրոնի տարածքում օձ է նկատվել, որն անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
***
Հունիսի 8-ին, ժամը 08.17-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Ղ. Փարպեցի փողոցի տներից մեկում օձ է նկատվել, որն անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել Աշտարակ քաղաքի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:
Հրշեջ-փրկարարները հայտնաբերել են լորտու տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: