211652_close_icon
views-count2074 դիտում article-date 17:05 08-06-2015

Կրիշտիանու Ռոնալդուի մորը բերման էին ենթարկել

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մորը՝ Դոլորես Ավեյրոյին Մադրիդի օդանավակայանում բերման են ենթարկել չհայտարարագրված խոշոր գումար ունենալու համար: 60-ամյա կնոջ ճամպրուկում 55 հազար եվրո են գտել: Իսկ Իսպանիայի օրենքներով թույլատրվում է առանց հայտարարագրելու դուրս բերել 10 հազար եվրո: Համաշխարհային ֆուտբոլի աստղի մորը մի փոքր պահելուց հետո բաց են թողել՝ 10 հազար եվրոյի հետ միասին: Մնացած գումարը ետ ստանալու համար Դոլորես Ավեյրոն պետք է կամ նվազագույնը 600 եվրո տուգանք վճարի, կամ էլ ներկայացնի 55 հազար եվրոյի օրինական հիմքերը հաստատող փաստաթղթեր: Իսպանիայի մաքսային ծառայությունը հայտնել է, որ միջադեպը ընդամենը Դոլորես Ավեյրոյի կողմից իսպանական օրենքների չիմացության մեջ է եղել: Նշվում է, որ Դոլորես Ավեյրոն Մադրիդ էր ժամանել որդուն աջակցություն ցույց տալու համար՝ Իրինա Շեյքի հետ հետ հարաբերությունները խզելու առթիվ: Հիշեցենենք, որ Ռոնալդուի տարեկան եկամուտը 2014 թվականին կազմել է մոտ 79 միլիոն եվրո:

Նմանատիպ նյութեր