Ստեփանծմինդա -Լարս ավտոճանապարհը երթևեկելի է միայն որոշակի ժամերի
                        Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը տեղեկացնում են, որ հունիսի 8-ի դրությամբ սողանքի վտանգի պատճառով Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը երթևեկելի է ըստ սահմանափակ, հատուկ ժամանակացույցի՝ առավոտյան ժամը 7.00-ից մինչև երեկոյան 19.00-ն։
Օրվա մնացած ժամերին ճանապարհը  փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների  համար:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

