Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն անվաշղթաների կիրառման դեպքում
                        ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 7-ի ժամը 22.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Փակ է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
Հանրապետության տարածքում` մասնավորապես Վարդենյաց լեռնանցքում,  տեղ-տեղ առկա է  մերկասառույց:
Վարորդներին խորհուրդ է տրվում վերը նշված ավտոճանապարհով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մինչև 16 նստատեղ ունեցող տրանսպորտային միջոցների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

