Հրապարակվել են արքայադուստր Շառլոտայի պաշտոնական լուսանկարները
Քեմբրիջի դուքսի եւ դքսուհու 2-որդ երեխայի՝ արքայադուստր Շառլոտայի առաջին պաշտոնական լուսանկարները հրապարակվել են համացանցում:
Լուսանկարներից մեկում փոքրիկն իր եղբոր՝ արքայազն Ջորջի գրկում է: Լուսանկարների հեղինակը դքսուհի Քեյթ Միդլթոնն է: Հիշեցնենք, որ Շառլոտան ծնվել է մայիսի 2-ին: