Amazon-ում վաճառվում է «Իսլամական պետության» ամսագիրը
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման քարոզչական ամսագիրը՝ Dabiq-ը, վաճառքում է հայտնվել Amazon ինտերնետ-խանութում: Որպես հրատարակող նշված է Hayat Media Centre-ը, որը զբաղվում է իսլամիստների քարոզչությամբ՝ պարբերաբար հրապարակելով նաեւ տեսանյութեր:
Amazon-ը գնորդներին ամսագրի չորս համար է առաջարկում, որոնք հնարավոր է պատվիրել ինտերնետ-խանութի՝ Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Իտալիայում եւ Իսպանիայում գործող կայքերից:
Հիշեցնենք, որ ինչպես վերոնշյալ, այնպես մի շարք այլ երկրներում արգելված է ԻՊ-ի քարոզչությունը, ինչպես նաեւ՝ խմբավորմանն անդամակցությունը: