211652_close_icon
views-count5098 դիտում article-date 18:28 06-06-2015

Կրիշտիանու Ռոնալդու. Չփորձեք հեղինակությանս դիպչել. տեսանյութ

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն տեսաուղերձ է հղել իր երկրպագուներին, որտեղ անդրադարձել է վերջին շրջանում ԶԼՄ-ներում իր անձնական կյանքի վերաբերող հրապարակումներին: «Այժմ ես հանգստանում եմ: Որդիս լողավազանում է: Իմ մտքով անցավ ձայնագրել այս տեսանյութը: Նույնիսկ չգիտեմ, թե ինչու: Ես երբեք չեմ շփվում մամուլի հետ, երբեք չեմ խոսում իմ անձնական կյանքից: Սակայն այս անգամ որոշեցի դա անել: Վերջին երկու շաբաթը մամուլը իմ մասին տարբեր ճղճիմություններ է գրել: Օրինակ, որ ամեն օր ես նոր ընկերուհի եմ ունենում, կամ ինչով եմ ամեն օր զբաղված: Պարզապես հանգիստ թողեք ինձ: Թողեք, որպեսզի ես որակյալ աշխատեմ, ինչպես դա անում եմ ամեն օր: Չփորձեք իմ հեղինակությանը դիպչել, միեւնույն է, դա չի հաջողվի: Այնպես որ, ընկերներ, այս հաղորդագրությունը առաջին հերթին ձեր համար է: Մենք առայժմ միասին ենք ամեն օր, ամեն ամիս, ամեն տարին: Շնորհակալություն», ասել է Կրիշտիանու Ռոնալդուն:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր