Սպիտակ Տունը անօդաչուի պատճառով ժամանակավորապես փակվել է
Երեկ երեկոյան Սպիտակ Տունը ժամանակավորապես փակվել է այն բանից հետո, երբ նրանից ոչ հեռու նկատվել է անօդաչու թռչող սարք, հաղորդում է Ria Novosti-ն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ որոշ ժամանակ անց նախագահական նստավայրը կրկին սկսել է գործել: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Նման միջադեպ տեղի էր ունեցել նաև այս տարվա մայիսին: Սպիտակ Տան անվտանգության աշխատակիցները ձերբակալել էին մի տղամարդու, ով փորձել էր անօդաչու սարք արձակել Սպիտակ Տան մոտ:
Վաշինգտոնի կենտրոնը համարվում է փակ գոտի թռիչքների համար, ներառյալ՝ անօդաչու սարքերի: