211652_close_icon
views-count9625 դիտում article-date 20:41 09-02-2015

Ուժեղ ձնաբքի պատճառով ժամանակավորապես փակվել է Ծիլքար և Սպիտակի ոլորաններ ավտոճանապարհը, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ դադարեցվեց Երևան-Վանաձոր ավտոճանապարհի՝ Սպիտակի ոլորաններում տրանսպորտային միջոցների երթևեկությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պատճառը անբարենպաստ եղանակն է, քանի որ ձյունը և ուժեղ քամին ոլորանները դարձրել են դժվարանցանելի, տեղի Ճանշինականներն էլ չեն հասցնում ճանապարհը մաքրել, քանի որ ուժեղ քամին վայրկայնների ընթաքում ձյան հաստ շերտով նորից փակում է ճանապարհը: Նույն վիճակն է նաև Ծիլքարի հատվածում: Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին, որպեսզի նշված ճանապարհահատվածով ժամանակավորապես դադարեցնեն երթևեկությունը՝ հենց իրենց անվտանգությունից ելնելով:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր