211652_close_icon
views-count17181 դիտում article-date 20:12 05-06-2015

Ոստիկանության մարտական և ֆիզիկական պատրաստականության բաժնի պետին ՃՈ աշխատակիցը ենթարկեց վարչական պատասխանատվության. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունիսի 5-ին, ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակցի կողմից վարչական պատասխանատվության է ենթարկվել Հայաստանի «Դինամո» մարզական-հասարակական կազմակերպության նախագահի առաջին տեղակալ, ոստիկանության մարտական և ֆիզիկական պատրաստականության բաժնի պետ Գառնիկ Հայրապետյանը, ով Հալաբյան փողոցում Range Rover մակնիշի 01 AC 101 համարանիշի ավտոմեքենան վարում էր առանց ամրագոտու: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2015/06/04/55313/]ավելի վաղ [/url]հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, Ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմը բազմաթիվ անգամ հորդորել էր, որ վարորդները ճանապարհային երթևեկության կանոնները չխախտեն, մեքենաները վարեն ամրագոտիով, ընթացքում չխոսեն, չծխեն, պատուհանից իրեր չնետեն և միմյանց նկատմամբ լինեն հանդուրժող: Այդ կոչը, առաջին հերթին, ուղղված էր պետական չինովնիկներին, ուժային կառույցների ներկայացուցիչներին, օրենսդիր և գործադիր մարմնի ներկայացուցիչներին, սակայն կան չինովնիկներ, որոնց համար, ինչքան ուզում ես կոկորդդ պատռիր, միևնույն է, նրանք իրենց համարում են օրենքից բարձր և վստահ են, որ ճանապարհային ոստիկանը, եթե տեսնի, իրենց չի կանգնեցնի: Հունիսի 3-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը լուսանկարների շարք էր արել, որոնցում երևում է, թե ինչպես է Հայաստանի «Դինամո» մարզական-հասարակական կազմակերպության նախագահի առաջին տեղակալ, ոստիկանության մարտական և ֆիզիկական պատրաստականության բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Գառնիկ Հայրապետյանը Երևանի Հալաբյան փողոցում Range Rover մակնիշի 01 AC 101 համարանիշի ավտոմեքենան վարում առանց ամրագոտու: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+

Նմանատիպ նյութեր