Գավառում տուն է հրդեհվել
Հունիսի 5-ին, ժամը 17.19-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Հացառատ թաղամասում այրվում է տուն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.41-ին, մարվել` 18.05-ին:
Պարզվել է, որ Հացառատ թաղամասի Բուռնազյան փողոցում` Հ. Կ.-ին պատկանող թիվ 3 տանն այրվել է ննջասենյակը և նախասրահը` 38 քմ մակերեսով՝ գույքով (հեռուստացույց, վիդոնվագարկիչ և պատուհան):