Մեքսիկայի տարեցների տուն-ինտերնատը հրդեհվել է
                        Մեքսիկայի Մախիկալի քաղաքում հրդեհվել է տարեցների տուն-ինտերնատը, ինչի հետեւանքով  առնվազն 15 մարդ մահացել է, եւս 5-ը՝ տուժել: 
Ինտերնատում ապաստանել էր 45 տարեց: Քաղաքապետի հրամանով նրանց տեղափոխել են ժամանակավոր կացարան: Հրդեհի պատճառը պարզվում է:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

