Մերիլին Մոնրոյի վերջին լուսանկարներն արվել են 1962թ. հուլիսի 13-ին` Սանտա Մոնիկա լողափում` հայտնի լուսանկարիչ Ջորջ Բարիսի կողմից:
Դրանից 3 շաբաթ անց հայտնի դերասանուհին մահացել է:
Այս օրերին Լոնդոնի Bloomsbury աճուրդում կվաճառվեն Մերիլին Մոնրոյի վերջին ֆոտոսեսիայի լուսանկարներից 8-ը` «Վերջին լուսանկարներ» խորագրով, որոնք ներկայացված են ստորև բերված ֆոտոշարքում: