Լողազգեստով վոլեյբոլուհիստները Մոսկվայում անշլագ են առաջացրել. ֆոտոռեպորտաժ
Մոսկվայում կայացել է լողափնյա վոլեյբոլի «Մեծ սաղավարտի» մրցաշարը, որը համարվում է Համաշխարհային FIVB փուլերից հերթականը:
Տղամարդկանց վոլեյբոլում հաղթել է Պաբլո Էրերա-Ադրիան Գավիրա զույգը: Իսկ կանանց մոտ հավասարը չի ունեցել բրազիլական զույգը՝ Լարիսա և Տալիտան:
Նշվում է, որ մրցաշարի ողջ ընթացքում «Ջրային» կոչվող մարզադաշտի տրիբունաներում ասեղ գցելու տեղ չի եղել: Շատերի համար լողազգեստով այսքան գեղեցիկ աղջիկներ, հատկապես՝ բրազիլացի, տեսնելու նման հիանալի առիթ կարող է և հետագայում չլինել: