Նավթի համաշխարհային գները նվազում են
Առևտրի բորսաների վերջին տվյալներով՝ Brent էտալոն նավթի հուլիսյան ֆյուչերսների արժեքը նվազել է 2,78%-ով և կազմել %61,92՝ 1 բարելի դիմաց: WTI-ի գինը նվազել է 2,7%-ով՝ կազմելով $58,03՝ 1 բարելի դիմաց:
Ավելի վաղ հաղորդվում էր այն մասին, որ նավթի գինը ընկնում է այսօր կայանալիք OPEC-ի նիստին ընդառաջ, որի ժամանակ, ինչպես սպասվում է, կայացվելու է նավթի արդյունահանման ծավալների պահպանման վերաբերյալ որոշում:
Փորձագետներից շատերի կարծիքով՝ OPEC-ը նավթարդյունահանման ծավալների կրճատման վերաբերյալ առանձնահատուկ որևէ որոշում չի կայացնելու այսօրվա նիստում: Bloomberg-ի կողմից անցկացված հարցման ժամանակ 34 հայտնի վերլուծաբաններից միայն 1-ն է այսօրվա նսիտում քվոտաների հետ կապված փոփոխություն ակնկալում: