7542 դիտում
15:32 05-08-2014
ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը անդրադարձել է հայկական ֆուտբոլի ծագող աստղին
ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը անդրադարձել է Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականի և «Հոֆենհայմ»-ի կիսապաշտպան Հայկ Գալստյանին.
«Գալստյանը ֆուտբոլով սկսել է զբաղվել 6 տարեկան հասակից, երբ 2004 թվականին Հայաստանից մեկնեց Հունաստան: Երկու տարի անց նրա ընտանիքը վերադարձավ հայրենիք, և Գալստյանը ընդունվեց «Միկա»-ի ֆուտբոլային դպրոց: Ֆուտբոլիստը տարբերվում էր ոչ միայն խարտյաշ մազերով, այլ նաև արագությամբ, դրիբլինգով ու բարդ հնարքներով: 2014 թվականի մարտին նա փորձաշրջան անցավ «Հոֆֆենհայմ»-ում ու ընդունվեց թիմի ակադեմիա:
Մարզիչները նրա մոտ առանձնացնում են առաջատարի հատկանիշները և աշխատասիրությունը: Նա հանդես է գալիս հարձակվողական կիսապաշտպանի դիրքում և միշտ միտված է դեպի դարպասը: Համարվում է Հայաստանի պատանեկան հավաքականի առաջատարներից մեկը»
«Համոզված եմ, որ աշխատանքին նման մոտեցումով նա կշարունակի բարելավել իր խաղային որակները, այդ թվում «երկրորդ հարկում» խաղի և հարվածների առումով: Եթե նա աշխատի իր վրա, ապա կարող է դառնալ ազգային հավաքականի գխավոր հույսերից մեկը»,- Հայաստանի պատանեկան հավաքականի մարզիչ Արամ Դանիելյանի խոսքերը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Նմանատիպ նյութեր
2185 դիտում
18:55 04-06-2015
«Յուվենտուսը» 32 միլիոն եվրոյով ձեռք բերեց արգենտինացի ծագող աստղին
3998 դիտում
16:02 16-12-2015
Բունդեսլիգայի պաշտոնական կայքը անդրադարձել է Մխիթարյանի անհավանական վրիպումներին. տեսանյութ
1895 դիտում
21:13 21-01-2014
Եվրոպական ֆուտբոլի ծագող աստղը` Պոլ Պոգբա. տեսանյութ
Այս բաժնից
2917 դիտում
09:22 13-01-2025
«Բարսելոնա»-ն 5-2 հաշվով հաղթեց «Ռեալ»-ին և 15-րդ անգամ նվաճեց Իսպանիայի սուպերգավաթը
3448 դիտում
10:03 11-01-2025
Մխիթարյանը կարող է բաց թողնել «Ինտեր»-ի առաջիկա հանդիպումը․ ինչ է պատահել
3247 դիտում
22:48 10-01-2025
Գեւորգ Տարախչյանը հեռացել է «Ուրարտուից»