6665 դիտում
20:27 04-06-2015
Գեղեցկության սրահի տեսախցիկներն արձանագրել են գողության դրվագը. ովքեր ճանաչում են լուսանկարներում պատկերված անձին, խնդրում ենք հայտնել
Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում է գեղեցկության սրահից 200.000 ՀՀ դրամ արժողությամբ բջջային հեռախոսի գողության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը:
2015 թվականի ապրիլի 25-ին՝ ժամը 10:15-ին, Երևան քաղաքի Սայաթ-Նովա փողոցի 25 հասցեում գտնվող գեղեցկության սրահի գանձապահի սեղանի վրայից գաղտնի հափշտակվել է 200.000 ՀՀ դրամ արժողությամբ բջջային հեռախոսը:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասով: Նախաքննության ընթացքում առգրավվել են տվյալ գեղեցկության սրահի տեսանկարահանող սարքի՝ գործի համար նշանակություն ունեցող ժամանակահատվածի տեսագրությունները:
Բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ նախաքննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում ՝պարզելու տեսագրության մեջ պատկերված անձի ինքնությունը, որի լուսանկարները ներկայացված են կից։
Ովքեր ճանաչում են պատկերված անձին կամ որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին կամ Ոստիկանության մոտակա բաժին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
490 դիտում
18:25 15-11-2024
Անդրադարձ է կատարվել Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման աշխատանքներին
370 դիտում
18:13 15-11-2024
Էկոնոմիկայի նախարարի տեղակալն այցելել է Տավուշի մարզ
373 դիտում
18:01 15-11-2024
Էդվարդ Ասրյանը ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում աշխատաժողովի է մասնակցել