Լատվիայի նոր նախագահ է ընտրվել երկրի պաշտպանության նախարարը
Լատվիայի նոր նախագահ է ընտրվել երկրի պաշտպանության նախարար Ռայմոնդս Վեյոնիսը: Սեյմում նրա օգտին քվեարկել են 100 պատգամավորներից 55-ը:
Վեյոնիսը երկրի ղեկավարի պաշտոնը կստանձնի հուլիսի 8-ին: