Իրանը 15,000 մարտիկների է ուղարկել Սիրիա
Իրանը Սիրիա է ուղարկել շուրջ 15,000 զինվորների, ովքեր «Իսլամական պետության» դեմ պայքարում աջակցելու են Սիրիայի կառավարական ուժերին: Այդ մասին հայտնել է լիբանանյան The Daily Star-ը:
Ինչպես նշում է պարբերականը, խոսքը գնում է Իրանից, Իրաքից և Աֆղանստանից հավաքագրած մարտիկների մասին: Վերջիններս կազմավորված ջոկատներով արդեն գտնվում են Դամասկոսի շրջանում և Լաթաքիա նահանգում:
Սպասվում է, որ նրանք մասնակցելու են մասնավորապես Իդլիբ նահանգի մի շարք շրջանների վերահսկողությունը ահաբեկիչներից վերադարձնելու օպերացիաներին: