1070 դիտում
19:47 03-06-2015
ԼՂՀ վարչապետը ներկայացրել է Մարտունու շրջվարչակազմի նորանշանակ ղեկավարին
Արցախի Հանրապետության կառավարության` հունիսի 3-ի որոշմամբ Մարտունու շրջվարչակազմի ղեկավար Նելսոն Սողոմոնյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից` իր դիմումի համաձայն: Կառավարության մեկ այլ որոշմամբ` Մարտունու շրջվարչակազմի նոր ղեկավար է նշանակվել Կարեն Թովմասյանը:
Այսօր վարչապետ Արայիկ Հարությունյանը Մարտունու շրջանի վարչակազմի աշխատակիցներին և համայնքապետերին է ներկայացրել նորանշանակ ղեկավարին: Նա ընդգծել է Կարեն Թովմասյանի փորձառությունն ու բանիմացությունը և հավաստիացրել, որ կառավարությունը հնարավորինս աջակցելու է վարչակազմին` համատեղ ջանքերով լուծելու շրջանի առջև ծառացած հիմնախնդիրները:
Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել Նելսոն Սողոմոնյանին` շուրջ 4 տարվա աշխատանքի համար և հույս հայտնել, որ նրա առողջական վիճակը թույլատրելու է այսուհետ ևս աջակցել շրջանի զարգացման գործին: Հրաժեշտի խոսքում Ն. Սողոմոնյանը շնորհակալություն է հայտնել հանրապետության ղեկավարությանը, շրջվարչակազմի աշխատակիցներին և համայնքապետերին` վստահության և համատեղ արդյունավետ աշխատանքի համար:
Մարտունու շրջվարչակազմի նորանշանակ ղեկավար Կարեն Թովմասյանը, պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, շնորհակալություն հայտնելով ներկաներին` վստահեցրել է, որ իր աշխատանքով արդարացնելու է իշխանությունների և շրջանի բնակչության սպասելիքները:
ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
Նմանատիպ նյութեր
10702 դիտում
20:33 04-05-2018
Տեղի է ունեցել Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավարին կից խորհրդի հերթական նիստը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
7707 դիտում
23:11 01-06-2018
Տեղի է ունեցել Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավարին կից խորհրդի հերթական նիստը.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
994 դիտում
20:49 20-01-2025
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը չի մասնակցի Դոնալդ Թրամփի երդմնակալությանը
1000 դիտում
20:11 20-01-2025
Հութիները կսահմանափակեն Կարմիր ծովում նավերի վրա գրոհները
982 դիտում
18:13 20-01-2025
Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետի դեմ հետաքննություն է սկսվել