211652_close_icon
views-count10636 դիտում article-date 20:33 04-05-2018

Տեղի է ունեցել Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավարին կից խորհրդի հերթական նիստը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Մայիսի 4-ին տեղի է ունեցել Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավարին կից խորհրդի հերթական նիստը, որը վարում էր շրջվարչակազմի ղեկավար Էդգար Հարությունյանը: Նիստին մասնակցում էին շրջանի ուժային կառույցների, հիմնարկ - ձեռնարկությունների, շրջանի համայնքների ղեկավարները եւ հանրակրթական դպրոցների ու մանկապարտեզների տնօրենները: Օրակարգի առաջին հարցի՝ ԱՀ դպրոցականների առարկայական օլիմպիադաներում 2017-2018 ուս.տարվա շրջանի աշակերտների մասնակցության եւ ցուցաբերած արդյունքների մասին հաշվետվություն է ներկայացրել շրջվարչակազմի աշխատակազմի կրթության եւ սպորտի բաժնի վարիչ Դավիթ Լալայանը: Ելույթում խոսելով տարբեր առարկաններից շրջանի դպրոցների աշակերտների ցուցաբերած ակտիվության մասին, նշել է նաեւ, որ այս տարի աշխարհագրություն առարկայից ունենք մեկ 1-ին կարգի դիպլոմ (Մարտակերտի մ/դ, ուսուցչուհի Նունե Գասիյան), երկու՝ 2-րդ կարգի դիպլոմ հայոց լեզու եւ գրականություն առարկայից (Հաթերքի մ/դ, ուսուցչուհի Նարինե Միրզոյան) եւ մեկ 3-րդ կարգի դիպլոմ՝ աշխարհագրությունից (Հաթերքի մ/դ, ուսուցչուհի Նվարդ Վանյան): Շրջվարչակազմի ղեկավարը նշել է, որ միշտ իրենց ուշադրության կենտրոնում են մրցանակային տեղեր գրաված աշակերտները, մարզիկները, որը պատիվ է բերում շրջանին եւ որոնք գնահատվում են արժանվույն: Հաջորդ հարցը Մարտակերտի շրջանի 2018թ. առաջին եռամսյակի համայնքային բյուջեի կատարողականի մասին էր, որը տեղեկատվությամբ ներկայացրել է շրջվարչակազմի աշխատակազմի տնտեսական զարգացման բաժնի վարիչ Նելսոն Աթայանը: Այնուհետեւ 2017թ. Մարտակերտի շրջանում իրականացված շինարարական աշխատանքների մասին՝ ըստ ծրագրերի եւ ֆինանսական աղբյուրների, տեղեկատվություն է ներկայացրել շրջանի գլխավոր ճարտարապետ Հովիկ Գյուրջյանը: Բոլոր հարցերն ընդունվել են ի գիտություն, շրջվարչակազմի ղեկավարի որոշման նախագծերը նիստին է ներկայացրել շրջվարչակազմի աշխատակազմի ղեկավար Սասուն Հարությունյանը: Շրջվարչակազմի ղեկավարը համայնքների ղեկավարների հետ քննարկել է տարբեր հարցեր եւ տվել համապատասխան հանձնարարականներ: Լուսինե Զաքարյան, Մարտակերտի շրջանի «Ջրաբերդ» պաշտոնաթերթ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր