211652_close_icon
views-count979 դիտում article-date 19:00 03-06-2015

Ոստիկանության շտաբի ստուգումներով` ոստիկանները հանցագործության դեպքը թաքցրել են հաշվառումից

Քաղաքացի Գրիգոր Ա.-ն 2014 թվականի նոյեմբերի 12-ին ահազանգել է ոստիկանության Կոտայքի բաժին ևհայտնել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում գտնվող իր առանձնատնից գողություն է կատարվել: ՀՀ ոստիկանության շտաբի ստուգումներով պարզվել է, որ ոստիկանության Կոտայքի բաժնի աշխատակիցները, սահմանված կարգով նշված դեպքը չեն հաշվառել հանցագործությունների գրանցամատյանում, այլ ահազանգի վերաբերյալ նախապատրաստված նյութերով հանցագործության դեպքի բացակայության պատճառաբանությամբ կազմվել է եզրակացություն ու նյութերին չի տրվել համապատասխան ընթացք: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Աբովյան քաղաքի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և քննության ուղարկվել ՀՀ հատուկ քննչական ծառայություն: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայություն

Նմանատիպ նյութեր