1404 դիտում
17:56 25-05-2015
Ոստիկանության աշխատակիցները բնակարանի գողության փորձի դեպքը թաքցրել են հաշվառումից. հարուցվել է քրեական գործ
2013 թվականի դեկտեմբերի 18-ին Քնարիկ Հ.-ն ահազանգ է տվել ոստիկանության Կոտայքի բաժին այն մասին, որ նույն օրը անհայտ անձը հարմարեցված բանալիով բացել է իրեն պատկանող բնակարանի մուտքի դռան երկու փականներից մեկը, իսկ մյուս փականը չի կարողացել բացել՝ հարմարեցված բանալին կոտրելով փականի միջուկի մեջ:
ՀՀ ոստիկանության շտաբի ստուգումներով պարզվել է, որ ոստիկանության Կոտայքի բաժնի աշխատակիցները, սահմանված կարգով նշված դեպքը չեն հաշվառել հանցագործությունների գրանցամատյանում, այլ ահազանգի վերաբերյալ նախապատրաստված նյութերով հանցագործության դեպքի բացակայության պատճառաբանությամբ կազմվել է եզրակացություն ու նյութերին չի տրվել համապատասխան ընթացք, ինչի արդյունքում առերևույթ էական վնաս է պատճառվել Քնարիկ Հ.-ի իրավունքներին և օրինական շահերին:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Աբովյան քաղաքի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետի և 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Հետագայում քրեական գործից անջատվել է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ մասը և քննության ուղարկվել Հատուկ քննչական ծառայություն: Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայություն
Նմանատիպ նյութեր
1529 դիտում
11:06 27-05-2015
Կոտայքի բաժնի աշխատակիցները, չարաշահելով լիազորությունները, հանցագործության դեպքը թաքցրել են հաշվառումից
2076 դիտում
13:42 11-11-2016
ՀՔԾ. Ըստ հաղորդման՝ ոստիկանները թաքցրել են գողության դեպքը. հարուցվել է քրեական գործ
952 դիտում
19:00 03-06-2015
Ոստիկանության շտաբի ստուգումներով` ոստիկանները հանցագործության դեպքը թաքցրել են հաշվառումից
Այս բաժնից
721 դիտում
20:48 22-11-2024
Արդարադատության նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» ոլորտային բարեփոխումները
874 դիտում
20:36 22-11-2024
Ներկայացվել է ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թթ․ ռազմավարությունը
907 դիտում
20:24 22-11-2024
Քննարկվել են ՀՀ-Շվեդիա համագործակցության խորացման և միջխորհրդարանական կապերի ընդլայնման հեռանկարները