Էներգակիրների հանդեպ համաշխարհային պահանջարկը 2040-ին կաճի 15%-ով
Ինչպես տեղեկացնում է «gazeta.ru»-ն, նավթ արդյունահանող երկրների կազմակերպության (ՕՊԵԿ) գլխավոր քարտուղար Աբդալլա էլ-Բարդին սեմինարին հայտարարել է, որ էներգակիրների հանդեպ համաշխարհային պահանջարկը 2040-ին կաճի 15%-ով:
«Մենք բավարար քանակությամբ էներգակիր ունենք, որպեսզի ծածկենք պահանջարկը, սակայն առանցքային հարցն այն է, թե կարո՞ղ ենք մենք արդյոք ապահովել էներկառեսուրսների նկատմամբ կայուն հասանելիությունը: ՕՊԵԿ-ի կանխատեսումներով, էներգակիրների հանդեպ համաշխարհային պահանջարկը 2040-ին կաճի 15%-ով»,- ասել է էլ-Բարդին:
Համաձայն ՕՊԵԿ-ի կանխատեսումների, վառելիքի այրվող հանածոների տեսակի չափաբաժինը ընդհանուր էներգաբալանսում այդ նույն ժամանակահատվածում կկրճատվի 82 - 70%-ով: