Ադրբեջանում 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ադրբեջանի Շամախի-Իսմայիլի հատվածում այսօր տեղի ժամանակով ժամը 14:32-ին տեղի է ունեցել երկրաշարժ, հաղորդում է apa գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի սեյսմիկ ծառայությանը:
Ստորգետնյա ցնցումների ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 4,7 մագնիտուդ: Հիպոկենտրոնը գտնվել է 5 կմ խորության վրա: Ցնցումները զգացվել են բնակչության շրջանում: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: