Սաակաշվիլիի անվտանգությունն այսուհետ կապահովեն ուկրաինացի հատուկջոկատայինները
Ուկրաինայի հատուկ նշանակության ջոկատայիններն այսուհետ ապահովելու են Օդեսայի նահանգապետ, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ավտանգությունը:
Վրացական «Ռուսթավի-2» հեռուստաալիքին տված հարցազրույցում Սաակաշվիլին ասել է, որ հրամանը տվել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն:
Նրա խոսքով՝ թիկնապահներով տեղաշարժվելն ամենևին չի նշանակում, որ ինքը հեռու կմնա բնակիչներից: «Հեռավորություն չպետք է լինի, իսկ անվտանգության աշխատակիցներ տրամադրելը ես չեմ պահանջել: Դա արվել է Ուկրաինայի նախագահի հրահանգով»,-ասել է Սաակաշվիլին: