211652_close_icon
views-count29487 դիտում article-date 17:01 30-09-2017

Ջավախքում հատուկջոկատայինները մահակներով դաժանորեն ծեծել են հայերին. կան ձերբակալվածներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ջավախքի Գումուրդո քաղաքում այսօր՝ սեպտեմբերի 30-ին, տեղաբնակ հայերի կողմից հայկական եկեղեցու բակում խաչքար տեղադրելու ժամանակ ոստիկանության ծառայողներ են ժամանել և հայտարարել, որ խաչքար տեղադրելու իրավունք չունեն հայերը։ Տեղի է ունեցել առճակատում՝ հայերի և ոստիկանների միջև, ինչից հետո ժամանել են հատուկջոկատայիններ և սկսել են զենքից օդ կրակել, այնուհետև գործի են դրվել մահակները։ Ինչպես հաղորդում է [url=http://www.interpressnews.ge/geo/samartali/455173-sofel-kumurdoshi-specrazmia-mobilizebuli.html]interpressnews.ge[/url]-ն, ծեծի ենթարկվածները հայերը ստացել են մարմնական բազմաթիվ վնասվածքներ, այդ թվում՝ գլխի շրջանում։ Ոստիկանությունը ձերբակալել է մեր հայրենակիցներից մի քանիսին։ Դեպքի վայր է ժամանել Ներքին գործերի նախարար Գիորգի Մգեբրիշվիլին։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր