Հնդկաստանում աղանդավորները գլխատել են տղամարդուն՝ անձրեւ «կանչելու» նպատակով
Հնդկաստանում մի խումբ աղանդավորներ զոհաբերության նպատակով գլխատել են 55-ամյա մի տղամարդու՝ անձրեւ «կանչելու» եւ լավ բերք ստանալու ակնկալիքով:
Թհեփա Կհարինի գլխատված մարմինը գտնվել է Ջարկհանդ նահանգում՝ սեփական տանը: Իրավապահների տվյալներով՝ նրան գլխատել են տեղի աղանդավորական խմբերրից մեկի անդամները: Նրանք մարդկանց գլուխները թաղում են բրնձի դաշտերում՝ հավատալով, որ դա կնպաստի առատ տեղումներին:
Ոստիկանությունը փնտրում է հանցագործներին: