211652_close_icon

Սևանի տարածաշրջանում ձյուն է տեղում. Աբովյանում եւ Հրազդանում՝ անձրեւ

views-count1551 դիտում article-date 10:14 17-03-2021
«Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ մարտի 17-ին՝ ժամը 09։30-ի դրությամբ‚ Սևանի տարածաշրջանում ձյուն է տեղում, իսկ Նաիրիի, Աբովյանի, Հրազդանի տարածաշրջաններում՝ անձրև։

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։


Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Նմանատիպ նյութեր