Հնդկաստանում ավտոբուսն ընկել է ձորը
Հնդկաստանի արևելյան շրջանում՝ Ջարկհարդ նահանգում ավտոբուսն ընկել է ձորը: Ուղևորներից 10-ը մահացել է, իսկ 30-ը տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Դեպքը տեղի է ունեցել վաղ առավոտյան՝ վատ տեսանելիության պատճառով:
Վարորդը կորցրել է ղեկավարումը և դուրս է եկել երթևեկելի գոտուց, նա նույնպես մահացել է: