211652_close_icon
views-count10325 դիտում article-date 22:53 02-06-2015

Երևանում երեխաների մեղքով առաջացած կրակի տարածումը հրշեջների օպերատիվ գործողությունների շնորհիվ կանխվեց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունիսի 2-ին, ժամը 14:50-ի սահմաններում Տարածքային կառավարման և Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քաջազնունի փողոցի թիվ 9 շենքի տանիքից ծուխ է դուրս գալիս: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված շենք են ժամանում թիվ 3 հրշեջ-փրկարարկան ջոկատը` 1 մարտական հաշվարկով, իսկ հետո` թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատը` 1 մարտական հաշվարկով և ավտոսանդուղքով: Հրշեջները կարողանում են կարճ ժամանակում կանխել կրակի տարածումը և մարում են հրդեհը: Պարզվել է, որ հրդեհի հետևանքով այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը: Ըստ տեղեկությունների` կրակի պատճառը եղել է երեխաների տանիք բարձրանալն ու այնտեղ կրակ վառելը, սակայն շնորհիվ հրշեջների` ծնողների մեղքով անուշադրության մատնված երեխաների առաջացրած կրակի տարածումը կանխվեց: Պատկան մարմինները, տվյալ դեպքում` համատիրության պատասխանատուները, պետք է բոլոր բաց տանիքները փակի տակ պահեն, որպեսզի երեխաները չհայտնվեն տանիքներին և նման դեպքեր տեղի չունենան: Լուսանկարները` Արման Կարապետյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր