Պատժամիջոցները չտվեցին սպասված արդյունքը. դրանք վնասեցին ինչպես Եվրոպային, այնպես էլ՝ Ռուսաստանին. Սլովակիայի վարչապետ
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն հայտարարել է, որ անհրաժեշտ է համարում Ռուսաստանի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների չեղարկումը:
«Պատժամիջոցները չտվեցին սպասված էֆֆեկտը: Դրանք վնասեցին ինչպես Եվրոպային, այնպես էլ՝ Ռուսաստանին: Չգիտեմ, թե ում համար կարող է շահեկան լինել այս փոխադարձ վնասը: Մեզ պետք չեն ոչ’ պատժամիջոցներ, ոչ էլ զենք ճոճել, այլ՝ խաղաղ երկխոսություն և կոնկրետ արդյունքներ: Եթե Մինսկի համաձայնությունները իրականանան, ես կլինեմ առաջինը, ով կքվեարկի պատժամիջոցների թուլացման հաշվին դրանց իրագործման օգտին: Իմ կարծիքով, դա ամենաճիշտ մոտեցումն է», -
Ինչպես տեղեկացնում է «gazeta.ru»-ն, այս մասին ասել է Սլովակիայի վարչապետը: