Բակո Սահակյանը ներկա է գտնվել «Խնոցի» արցախյան փառատոնին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 2-ին Շուշիի շրջանի Հին շեն գյուղումներկա է գտնվել <<Խնոցի>> արցախյան փառատոնին:
Նախագահ Սահակյանը նման միջոցառումները համարել է ազգային ավանդույթների պահպանման եւ տարածման կարեւոր միջոցներից մեկը, նշելով, որ փառատոնները պետք է դառնան ավանդական:
Փառատոնին մասնակցում էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր Հայաստանից եւ արտերկրից:
[img]/ups/images/0566311001433247288354179.jpg[/img]