Բակո Սահակյանը ներկա է գտնվել նռան փառատոնին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 19-ին ներկա է գտնվել Մարտունի քաղաքում կազմակերպված նռան փառատոնին:
Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նախագահ Սահակյանը շրջել է տաղավարներով, ծանոթացել ներկայացված ապրանքներին, մասնակիցների հետ զրուցել տարբեր հարցերի շուրջ: