211652_close_icon

Բակո Սահակյանը ներկա է գտնվել արցախյան գորգերի ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը

views-count3960 դիտում article-date 15:07 18-05-2018
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 18-ին այցելել է Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարան և ներկա գտնվել Թանգարանների միջազգային օրվան նվիրված արցախյան գորգերի ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը։ ԱՀ նախագահը կարևորել է նման միջոցառումների նշանակությունն ազգային ավանդույթների պահպանման եւ տարածման, մշակութային եւ գիտակրթական տեսանկյուններից։ Հանդիպմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանը, մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանը, պաշտոնատար այլ անձինք։

Նմանատիպ նյութեր