Բակո Սահակյանը Մարտունիում ներկա է գտնվել նռան փառատոնին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը այսօր՝ հոկտեմբերի 21-ին, Մարտունի քաղաքում ներկա է գտնվել նռան փառատոնին:
Նախագահ Սահակյանը գոհունակությամբ նշել է, որ փառատոնը դառնում է ավանդական, շրջել է տաղավարներով, ծանոթացել ներկայացված ապրանքներին, մասնակիցների հետ զրուցել տարբեր հարցերի շուրջ:
[b]Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի
տեղեկատվության գլխավոր վարչություն[/b]