211652_close_icon
views-count1500 դիտում article-date 20:11 02-06-2015

Տաջիկստանի ՆԳՆ գնդապետը միացել է ԻՊ-ին

Տաջիկստանի Ներքին գործերի նախարարության հատուկ նշանակության ոստիկանների գնդի հրամանատար, գնդապետ Հուլմուրոդ Հալիմովը միացել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը: Իր տեսաուղերձում, որը նկարահանվել է Սիրիայում, նա նշել է, որ իր քայլը համարում է ըմբոստություն՝ Տաջիկստանի իշխանությունների վարած քաղաքականության դեմ: Խոսքը նամազը եւ մահմեդական հագուստ կրելու արգելքի մասին է: Գնդապետը կորած էր համարվում ապրիլի 23-ից: Նրա հարազատների խոսքով՝ նա իսլամիստների ֆանատ է եղել եւ զբաղվել ծայրահեղականների գործունեության քարոզչությամբ: Հավելենք, որ շատ երկրներում ԻՊ-ն ճանաչված է ահաբեկչական խմբավորում, որի գործունեությունը, ինչպես նաեւ խմբավորմանն անդամակցելու փորձերը պատժելի են օրենքով:

Նմանատիպ նյութեր