Տաջիկստանի ՕՄՕՆ-ի ղեկավարը միացել է ԻՊ-ին
Տաջիկստանի ՕՄՕՆ-ի ղեկավար, գնդապետ Գուլմուրոդ Խալիմովը միացել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը: 40-ամյա Խալիմովն այս մասին հայտարարել է տեսաուղերձով:
Նա մեղադրել է Տաջիկստանի իշխանություններին երկրի մահմեդականներին հետապնդելու մեջ և կոչ է արել իրավապահ մարմիններին և տաջիկ միգրանտներին նույնպես միանալ «Իսլամական պետությանը»:
Խալիմովը նաև սպառնացել է խմբավորման զինյալների հետ արշավել դեպի Տաջիկստան և վերականգնել այնտեղ շարիաթը: