200 տարի անց մողեսները հսկայական չափերի կհասնեն. գիտնականներ
Նոր Զելանդիայի գիտնականների խումբը եկել է եզրակացության, որ 200 տարի անց մողեսները հսկայական չափերի կհասնեն: Նրանց քաշը կլինի 90–100 կգ:
Եզրակացության համար հիմք է հանդիսացել երկարամյա ուսումնասիրությունը: Մասնագետները հետազոտել են, թե ինչպես է փոխվել մողեսների աճը` դինոզավրերի ժամանակվանից մինչեւ մեր օրերը: Արդյունքում, նրանք այսօր ավելի արագ են աճում եւ առաջիկայում` մի քանի հարյուրամյակ հետո, հսկայական չափերի կհասնեն:
Մի քանի կղզիներում մողեսներն արդեն զգալի չափերի են հասնում: