Ուկրաինան կարող է պահանջել կալանել Ռուսաստանի արտասահմանյան գույքը
Ուկրաինայի իշխանությունները կարող են պահանջել կալանք դնել արտասահմանում Ռուսաստանին պատկանող գույքի վրա՝ որպես փոխհատուցում այն վնասների, որոնք Ուկրաինան կրել է Ղրիմը կորցնելու հետևանքով, հաղորդում է Unian.net-ը:
Ուկրաինայի արդարադատության փոխնախարար Նատալյա Սևոստյանովայի խոսքով՝ դա հնարավոր կլինի այն դեպքում, եթե Մարդու իրավունքների եվրոպական դատարանը դրականորեն արձագանքի Ուկրաինայի հայցին:
Ուկրաինայի ԱԳՆ-ի տվյալներով՝ Ղրիմում անօրինականորեն ազգայնացվել է ուկրաինական ավելի քան 400 ձեռնարկություն, անօրինականորեն օգտագործվում են 18 գազի հանքեր, իսկ հասցված վնասի չափը հաշվվում է մոտ 1 տրիլիոն գրիվեն: