211652_close_icon

ԱՄՆ զինված ուժերը Հնդկական օվկիանոսում կալանել և ստուգման են ենթարկել նավթատար նավ

views-count385 դիտում article-date 23:15 09-02-2026
ԱՄՆ զինված ուժերը Հնդկական օվկիանոսում կալանել և ստուգման են ենթարկել նավթատար նավ, որը ենթադրաբար խախտել է վառելիքի տեղափոխման արգելքի պատժամիջոցները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Պենտագոնի տարածած հայտարարությունում։

«Զինված ուժերը գիշերն առանց միջադեպերի իրականացրել են Aquila II նավի ստուգում և կասեցում՝ INDOPACOM պատասխանատվության գոտում։ Այն նավարկում էր՝ խախտելով Կարիբյան ավազանում պատժամիջոցների ներքո գտնվող նավերի վերաբերյալ նախագահ Թրամփի սահմանած կարանտինը»,- նշվում է հաղորդագրությունում։

Տեղեկացվում է նաև, որ ամերիկացի զինվորականները նավը հետապնդել են Կարիբյան ավազանից մինչև Հնդկական օվկիանոս։

Ըստ ԱՄՆ ֆինանսների նախարարության՝ արտասահմանյան ակտիվների վերահսկողության վարչության՝ Aquila II-ը նավարկում է Պանամայի դրոշի ներքո։

Նմանատիպ նյութեր