ԱՄՆ-ն շարունակում է պահանջել Սնոուդենի արտահանձնումը
ԱՄՆ-ի իշխանությունները շարունակում են պնդել, որ Կենտրոնական հետախուզության վարչության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը պետք է արտահանձնվի հայրենիք և դատարանի առաջ կանգնի: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանը ասել է Սպիտակ Տան պաշտոնական ներկայացուցիչ Ջոշ Էռնեսթը, հաղորդում է Ria Novosti-ն:
Լրագրողներից մեկի հարցին, թե հնարավո՞ր է, որ Սնոուդենի գործը վերանայվի, նա պատասխանել է. «Սնոուդենը մեղադրվում է լուրջ հանցագործությունների մեջ: Մենք գտնում ենք, որ նա պետք է վերադառնա ԱՄՆ և կանգնի դատարանի առաջ»:
Էռնեսթն ընդգծել է, որ բոլոր նրանց համար, ովքեր նման հանցագործություններ են կատարում, գործում է մեխանիզմ, որը թույլ է տալիս արտահայտել մտավախությունները, սակայն չի նշել, թե խոսքը ինչ տեսակի մեխանիզմի մասին է: