211652_close_icon
views-count3059 դիտում article-date 19:09 01-06-2015

Անգլիացի ֆուտբոլիստները հայտնվել են սեքս-սկանդալում. տեսանյութ

Անգլիայի Պրեմիեր-Լիգայի «Լեսթեր» ակումբի երեք ֆուտբոլիստ՝ Թոմ Հուպերը, Ջեյմս Պիրսոնը և Ադամ Սմիթը հայտնվել են սեքս-սկանդալի կենտրոնում: Նրանք Թայլանդի հյուրանոցներից մեկում սեքս-երեկույթ են կազմակերպել, որի տեսանյութը հրապարակել է [url=http://www.dailymail.co.uk/sport/football/article-3104458/Leicester-players-filmed-taking-racist-orgy-post-season-tour-Thailand.html]The Mirror[/url] պարբերականը: Տեսանյութում երեք ֆուտբոլիստներն էլ պարբերաբար անպարկեշտ արտահայություններ են արել, վիրավորել աղջիկներին, այդ թվում՝ ռասիստական բնույթի արտահայտություններ: Նշենք, որ «Լեսթերի» ղեկավարությունը արդեն ներողություն է հայտնել իր խաղացողների վարքագծի համար: «Թոմ Հուպերը, Ջեյմս Պիրսոնը և Ադամ Սմիթը իրենց պահվածքի համար անկեղծ ներողություն են խնդրում աղջիկներից, ակումբից, երկրպագուներից և իրենց ընտանիքներից: Ֆուտբոլիստները իրենց թիմակիցներից ավելի շուտ կվերադառնան Մեծ Բրիտանիա»: Ավելացնենք, որ «Լեսթերը» սեփական հետաքննությունն է սկսել տվյալ միջադեպի առթիվ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր