Ջոն Քերրին ռազմավարական հաղորդակցությունների հարցերով ավագ խորհրդական է նշանակվել Մարի Հարֆին
Հունիսի 1-ից ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին ռազմավարական հաղորդակցությունների հարցերով ավագ խորհրդական է նշանակվել մինչ այդ Պետդեպի մամլո խոսնակի տեղակալ Մարի Հարֆը։
Ինչպես տեղեկացնում է «vesti.ru»-ն, Հարֆի նախկին պաշտոնում Պետդեպում կնշանակվի Մարկ Թոները, ով այդ պաշտոնն արդեն զբաղեցրել էր, երբ Պետդեպի խոսնակի պաշտոնում էր Վիկտորիա Նուլանդը։
Հայտնի է, որ Հարֆը հիմնականում զբաղվում է Իրանի հետ բանակցությունների ռազմավարությամբ և ԱՄՆ արտաքին քաղաքականության ոլորտում այլ կարևոր միջազգային թեմաներով։