211652_close_icon

Ռուբեն Ռուբինյանը ընդունել է ԱՄՆ պետական դեպարտամենտի Կովկասի բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոյին

views-count901 դիտում article-date 19:55 13-03-2024
Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը մարտի 13-ին ընդունել է ԱՄՆ պետական դեպարտամենտի Կովկասի բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոյին:

Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը:

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ:

Կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր:

Նմանատիպ նյութեր