Երեխաների համար տոնական մթնոլորտ է ապահովվել նաև Մանկական երկաթուղում
«Երևանը` փոքրիկների համար» խորագրով անցկացվող միջոցառումների շրջանակում վաղ առավոտից մարդաշատ է եղել նաև մայրաքաղաքի Մանկական երկաթուղու և հարակից զբոսայգու տարածքը: Ինչպես Մանկական երկաթուղուց, այնպես էլ զբոսայգու զվարճախաղերից երեխաները մինչև ժամը 14:00-ն անվճար են օգտվել:
Մանուկներին նաև պաղպաղակ է բաժանվել, իսկ այգու տարածքում կազմակերպվել են վիկտորինաներ ու մրցույթներ: