ԱՄՆ Կանզաս նահանգում Էբոլայի նախանշաններով տղամարդ է հոսպիտալացվել: Այս մասին գրում է Reuters-ը, վկայակոչելով Կանզասի հիվանդանոցի ներկայացուցիչներին, որտեղ գտնվում է հիվանդը:
Ըստ բժիշկների տեղեկությունների՝ տղամարդը վերջերս է վերադարձել է աֆրիկյան Սյերա Լեոնեից, իսկ թե արդյոք նա վարակվել է էբոլա վիրուսով՝ 2 օրից ցույց կտան կլինիկայում արված հետազոտությունները:
Նշենք, որ ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության, էբոլայից 2014 թ-ին Արևմտյան Աֆրիկայում մահացել է մոտ 11 հազար մարդ: