211652_close_icon

Որտեղ Պուտինն է, այնտեղ՝ հաղթանակը. Կադիրովը՝ ՖԻՖԱ-ի հետ կապված սկանդալի մասին

views-count2040 դիտում article-date 17:49 30-05-2015
Չեչնիայի Հանրապետության նախագահ Ռամզան Կադիրովը Instagram-ի իր էջում մեկնաբանել է կոռուպցիայի սկանդալից հետո ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում Զեպ Բլատտերի վերընտրումը: Կադիրովը գրել է. «Որտեղ Պուտինն է, այնտեղ՝ հաղթանակը: ԱՄՆ-ի և Անգլիայի բացահայտ և անխիղճ սադրանքը, որը նպատակ ուներ խոչընդոտել Ռուսաստանում 2018 թվականին ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացնումը, ձախողվեց: Լոնդոնում մինչև հիմա չեն ամաչում ասել, որ Բլատտերը 1 տարուց ավելի չի դիմանա, իսկ Ռուսաստանում անցկացվելիք առաջնությունը պետք է բոյկոտել»: Կադիրովը նաև նշել է, որ Ռուսաստանը, անկախ ամեն ինչից, կընդունի և արժանապատվորեն կանցկացնի առաջնությունը:

Նմանատիպ նյութեր