956 դիտում
16:31 30-05-2015
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը պաշտոնական այցով կմեկնի Չեխիա
Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը, Չեխիայի Հանրապետության վարչապետ Բոհուսլավ Սոբոտկայի հրավերով, պաշտոնական այցով հունիսի 1-3-ը կմեկնի Չեխիայի Հանրապետություն:
Պրահայում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպում կունենա Չեխիայի վարչապետ Բոհուսլավ Սոբոտկայի հետ: Երկու երկրների վարչապետների առանձնազրույցին կհաջորդի ընդլայնված կազմով հանդիպումը, որից հետո տեղի կունենան երկկողմ համագործակցության մասին փաստաթղթերի ստորագրման արարողությունը և Հայաստանի ու Չեխիայի վարչապետների համատեղ մամուլի ասուլիսը: Հաջորդիվ Հովիկ Աբրահամյանը և Բոհուսլավ Սոբոտկան կմասնակցեն հայ-չեխական գործարար համաժողովի բացմանը:
Պաշտոնական այցի շրջանակում ՀՀ վարչապետը Պրահայում հանդիպումներ կունենա Չեխիայի Հանրապետության Սենատի նախագահ Միլան Շտյեխի, խորհրդարանի պատգամավորների պալատի նախագահ Յան Համաչեկի, Պրահայի արքեպիսկոպոս Կարդինալ Դոմինիկ Դուկայի հետ: Նախատեսվում է նաև Հովիկ Աբրահամյանի հանդիպումը Չեխիայի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ:
ՀՀ վարչապետը կայցելի նաև Պրահայի Լիդիցե հուշահամալիր, ծաղկեպսակ կդնի Երկրորդ աշխարհամարտի ժամանակ զոհված միլիոնավոր երեխաներին նվիրված հուշարձանին և Չեխիայի մշակույթի նախարար Դանիել Հերմանի հետ կմասնակցի «Ընդհատված մանկություն. Հայոց ցեղասպանության զոհ մանուկները» ցուցահանդեսի բացմանը:
Նմանատիպ նյութեր
1313 դիտում
20:00 10-12-2014
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
1909 դիտում
23:34 08-07-2015
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը վաղը` հուլիսի 9-ին, աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա
1613 դիտում
11:36 07-09-2015
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը աշխատանքային այցով կմեկնի Բելառուսի Հանրապետություն
Այս բաժնից
835 դիտում
17:43 01-02-2025
Բելգիայի կառավարությունը կոչ է արել Ադրբեջանին ապահովել արցախահայության անվտանգ վերադարձը
949 դիտում
15:22 01-02-2025
Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը մեկնել են Վաշինգտոն
886 դիտում
13:42 01-02-2025
ԶՊՄԿ-ն uպառնnւմ է գործադուլավորներին ուղարկել հարկադիր պարապուրդի